Բրիտանացին չի կարողացել հաղթահարել կատվի շատակերությունը և կենդանուն կացարան է հանձնել: 4-ամյա Փեյսլին, իր 9.5 կիլոգրամ քաշով, համարվում է Մեծ Բրիտանիայի ամենագեր կատուն, գրում է The Mirror-ը: Կատուների որդեգրման ազգային կենտրոնի աշխատակիցները նույնիսկ լվանալու են կենդանու մռութը, քանի որ չափերը խանգարում են կատվին ինքնուրույն դա անել:
Մասնագետները նշում են, որ Փեյսլին գիրացել է տերերի պատճառով. նրանք սիրելի կենդանուն չափից շատ են կերակրել և չեն ծանրաբեռնել ֆիզիկական վարժություններով: Cats Protection-ի աշխատակից Տանյա Մարշն ասել է, որ Փեյսլին իր տեսած ամենագեր կատուն է՝ կենտրոնում 13 տարվա աշխատանքի ընթացքում: Կնոջ խոսքերով, այժմ սահմանափակել են կատվի սննդի քանակը:

Նշվում է, որ Փեյսլիի համար արդեն նոր տուն են գտել, ուր նա շուտով կտեղափոխվի: Սակայն, չնայած խիստ սննդակարգին և քաշի աննշան կորստին, հավանական է, որ կատվի մոտ շաքարախտ զարգանա:











































