Հոնկոնգի շրջանային խորհուրդների ընտրություններին քվեարկած ընտրողների թիվը ռեկորդային է, հաղորդում է BBC-ն:
Դեռևս ճաշի ժամին մասնակցել է 2015 թ.-ի ընտրություններին քվերակողների ընդհանուր թվով մարդ:
Ներկայումս ընտրատեղամասերում որևէ խնդիրներ չեն արձանագրվել:
Ընտրություններին քվեարկել է 4.1 մլն մարդ կամ քաղաքի բնակչության կեսից ավելին:
Դեռևս վաղ առավոտյան ընտրատեղամասերի մոտ գոյացել էին երկար հերթեր. մարդիկ վախենում էին, որ ընտրությունները կչեղարկվեն հնարավոր անկարգությունների պատճառով, սակայն, բարեբախտաբար, այդ մտահոգությունները դեռ չեն արդարացվել: