Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԱԱԾ-ն պետք է զրույցի հրավիրի ԱԱԾ նախկին պետին․ միգուցե նա այսկերպ վրեժ է լուծում

«Մտահոգիչ է ոչ միայն այն, որ ԱԱԾ նախկին պետը շատ սիրում է տեսախցիկներ,  այլև այն, որ նրա շուրթերից հնչած ցանկացած նախադասություն առնվազն պետք է փաստերով հիմնավորված լինի. մեղմիկ ակնարկներով, ունքերի և ձեռքերի շարժերով բազմաթիվ թեմաների վրա հարցականներ կախելը անթույլատրելի է ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպայի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով վերջերս լրատվամիջոցներից մեկին տված Արթուր Վանեցյանի հարցազրույցին:

Քաղաքագետի խոսքով՝ հարցերին պատասխանելու փոխարեն Վանեցյանը նոր հարցականներ է կախում ոլորտների վրա. «Անթույլատրելի է, որ ազգային անվտանգության ոլորտի մասնագետը անվտանգության ռիսկերը գնահատում է աչքաչափով, ծնկի ծերին, ոտքի վրա, մոտավորապես: Ի՞նչ է նշանակում՝ «հավանաբար՝ այո». դա նոնսենս է: Հենց այս կարգի գնահատականներն են, որոնք անհանգստացնում են ոչ միայն նրա հետագա ելույթների առումով, այլև այն առումով, որ նա մեկ տարուց զբաղեցրել է ԱԱԾ պետի պաշտոնը, և պարզվում է՝ նա չի կարողանում գնահատել ռիսկերը, վտանգները: Սա նշանակում է սուրճի բաժակ նայել»:

Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զրույցի հրավիրի ԱԱԾ այլևս նախկին պետ Արթուր Վանեցյանին՝ վերջակետ դնելու. «Նա կա՛մ ստում է, կա՛մ նեղված է, որ որոշ ՀԿ-ներ վերջին ամիսներին շատ լուրջ քննադատել են իր գործունեությունը, և ինքը նրանց մեղավոր է համարում իր պաշտոնանկության համար և այժմ ուղղակի իր վրեժն է լուծում այդ կերպ՝ կասկածներ սփռելով նրանց գործունեության վրա, կա՛մ պետք է տրամադրի փաստեր: Հետևաբար ուզի, թե ոչ՝ պարոն Վանեցյանը ստիպված է կրկին խոսել»:

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանն էլ հավելեց, որ ինքը չի հասկացել ԱԱԾ նախկին պետի հարցազրույցի իմաստը. «Եթե լրագրողը խախտել է պայմանավորվածությունը և քաղաքական հարցեր է տալիս, դու այդ լրատվամիջոց պիտի այլևս չգնաս և համապատասխան հայտարարությամբ հանդես գաս: Սա իր համար եմ ասում հետագա հնարավոր քաղաքական ուղու առումով»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ քաղաքականություն մտնելու Վանեցյանի քայլերը բավականին թույլ են. «Նա առաջին քայլերն է անում և ակնհայտորեն ունի նաև խորհրդականներ, որոնք, սակայն, այլ խաղ են ուզում խաղալ, և դա երևաց նաև նրա պատասխաններից, հատկապես Սորոսի գրասենյակների հետ կապված: Իսկ ԱԱԾ պետը չի կարող նման արտահայտություն անել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում