ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն կայցելի բրազիլական Սան Պաոլո, Կույաբա, Ֆորտալեզա, Կուրիտիբա քաղաքներում գտնվող մարզադաշտեր, որոնք կընդունեն ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հանդիպումները, որոնք կկայանան հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը:
Վալկեն Բրազիլիայում կլինի ապրիլի 22-ից 24-ը և իր այցի ընթացքում կհանդիպի քաղաքների պաշտոնական ներկայացուցիչներին և կայցելի ֆուտբոլային մարզադաշտեր: Նրա պատվիրակության մեջ կլինեն նաև Բրազիլիայի սպորտի նախարար Ալդո Ռեբելոն, ինչպես նաև «Մունդիալ-2014»-ի կազմակերպական կոմիտեի անդամները՝ ոչ վաղ անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Ռոնալդոն և Բեբետոն: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպումը կկայանա Սան Պաոլյում, որտեղ միմյանց դեմ կմրցեն Բրազիլիայի և Խորվաթիայի ազգային ընտրանիները:







































