Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Տղամարդկանց է ֆիքսել տեսախցիկը… Ալավերդցի Վահագի ու ընկերների դեմ Վերնիսաժի մոտ կատարված մահափորձի գործով դատարանը հետազոտեց տեսանյութերը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի գործի դատական քննությունը:

Խոսքը «Ալավերդցի Վահագի»՝ Վահագն Աբգարյանի և նրա ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործի մասին է:

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի տարածքում կրակոցներ են հնչել, րոպեներ անց հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած անձը Ալավերդցի Վահագն էր՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը:

Դեպքից անմիջապես հետո Աբգարյանին տեղափոխել էին «Աստղիկ ԲԿ», կատարվել էր վիրահատության: Կրակոցներից  սպանվածը 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանն էր: Նրա ուղղությամբ, ըստ մեղադրանքի, կրակոց էր արձակվել Արմեն Կարադավիդովի կողմից:

Մոսինյանը փորձել էր դեպքի վայրից հեռանալ, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ մահացել էր:

Այս գործով ևս մեկ ամբաստանյալ կար՝ Ռաֆիկ Խ.-ն, ում մասն առանձնացվել ու առանձին էր քննվել նախաքննական մարմնի կողմից: Ըստ մեղադրանքի՝ 60-ամյա Ռաֆիկ Խ.-ն 2017  թվականի ընթացքում նախնական համաձայնության էր եկել ու օժանդակել իր մտերիմներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին՝ վերջիններիս կողմից վրեժի շարժառիթով Ալավերդցի Վահագի ու նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մ.-ի, Արամ Խ.-ի, Դավիթ Բ.-ի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, իր վարած մեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը դեպքի վայր տեղափոխելու,  սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցերում օժանդակել էր սպանությունը կատարողներին:

Զինամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք էր բերվել Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից, իսկ Ռաֆիկ Խ.-ն «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա էր վարձել օրավարձով: Ավտոմեքենայի համար յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է վճարեին 15 000 դրամ:

Դեպքի օրը Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք՝ Գագիկ Մոսինյանը, Արթուր Մ.-ն, Դավիթ Բ.-ն և Արամ Խ.-ն գտնվել էին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցում, իսկ այդ ընթացքում  Ռաֆիկ Խ.-ն, վարելով վարձակալած ավտոմեքենան, հյուրանոցի տարածքում շրջապտույտներ էր կատարել, ապա մեքենան կայանել էր հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց:

Վաղ առավոտից հյուրանոցի տարածքում ավտոմեքենայում գտնվող Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն սպասել էին Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին, ովքեր նախորդ օրվանից էին գտնվում հյուրանոցում, իսկ երբ նկատել էին, որ Աբգարյանը և ընկերները դուրս են գալիս հյուրանոցից, ըստ մեղադրանքի՝ Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը ավտոմեքենայից դուրս գալով՝ կրակ էին բացել նրանց ուղղությամբ:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, մտերիմներին օժանդակելու նպատակով ևս դուրս էր եկել ավտոմեքենայից, սակայն չէր կրակել, իսկ կրակոցներից հետո ընկերների հետ հեռացել էր դեպքի վայրից:

Դեպքից հետո Ռաֆիկ Խ.-ն հետախուզման մեջ էր  գտնվել և 2017 թվականի սեպտեմբերի 22-ին էր հայտնաբերվել: Նրա մասով դատական քննությունն ավելի վաղ էր մեկնարկել, սակայն դատաքննություն այդպես էլ տեղի չունեցավ, քանի ուր Ռաֆիկ Խ.-ի առողջական վիճակը վատացավ, և նա անցած տարի մահացավ…

Հետախուզման մեջ են եղել, ապա հայտնաբերվել են ներկա  գործով  երկու մեղադրյալները՝ ծանրացուցիչ հանգամանքներում բուն դիտավորյալ սպանությունն ու սպանության փորձն իրականացնելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6, 7-րդ, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ալբերտ Բլբուլյանն  ու Արմեն Կարադավիդովը: Դատական այս նիստին ևս չէր ներկայացել գործով տուժող Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, դատաքննությանը մասնակցում է նրա ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը:

Ամբաստանյալ Արմեն Կարադավիդովը նախկինում հանդես է եկել նաև «Թամազյան» ու «Խառատյան» ազգանուններով: Կարադավիդովը նախկինում դատված է եղել, վերջին անգամ 7 ամիս ազատազրկման էր դատապարտվել 2018 թվականին: Նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 12, 13 տարեկան:

Ամբաստանյալների միջև շահերի հակասություն չկա, նրանց շահերը պաշտպանում է մեկ պաշտպան՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Դատական նիստի  սկզբում դատարանը հետազոտեց դեպքի վայրի զննության, ապա՝ դեպքի վայրում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունների զննությունների արձանագրությունները:

Թղթային արձանագրությունների հետազոտումից հետո դատարանն անցավ քրական գործում առկա լազերային սկավառակների և էլեկտրոնային կրիչների պարունակությունների զննությանը:

Ըստ դեպքի վայրի զննության արձանագրության՝ դեպքի վայրից  ոչ հեռու հայտնաբերվել էին հանցագործության գործիքները՝ ինքնաձիգն ու ատրճանակը, որոնք փախուստի ճանապարհին նետել էին տուժողների վրա կրակահերթեր արձակածները: Ինքնաձիգի ապահովիչը մեկ աստիճանով իջեցված էր: Ատրճանակը հայտնաբերվել է Վերնիսաժի միջնամասում՝ փողը՝ դեպի Վարդանանց փողոց: Ատրճանակը սև էր, շագանակագույն բռնակով, հրահանը՝ մարտական դիրքում, փողում՝ մեկ փամփուշտ:

Թուֆենկյան հյուրանոցի գլխավոր մուտքից դեպի ձախ՝ պատշգամբում տեղադրված բազմոցներն անգամ վնասված էին արձակված կրակոցներից: Վնասված էին հյուրանոցի մուտքի դռան ապակին, դեպքի մուտք տանող քարե աստիճաններն ու սյուները, կրակոցներից քարերի կտորներ էին ցանուցիր եղել, կրակահերթերից վնասվել էին ճաղավանդակները, մուտքի մոտ տեղադրված աղբամանը, կրակված դեֆորմացված գնդակները հայտնվել էին նաև հյուրանոցի նախասրահում:

Հյուրանոցի հարևանությամբ գտնվող  Լեհաստանի դեսպանատան մոտակայքի եղևնիների մոտ՝ խոտածածկ տարածքում է եղել տուժող Գագիկ Մոսինյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

Ըստ տեղանքի զննության արձանագրության՝ տաքսու վարորդը մատնացույց է արել Նոր Նորքի Լվովյան փողոցի բարձրահարկ շենքի դիմացի հատվածը, նշել է, որ սեպտեմբերի 14-ին Վերնիսաժից այդ վայր է տեղափոխել երկու տղամարդու: Նրանցից մեկը այդ վայրում քարով ինչ-որ առարկա է ջարդել: Զննությամբ պարզվել է, որ այդ տեղանքում առկա են բջջային հեռախոսի ջարդված մասնիկներ ու հեռախոսային քարտ, դրանք փաթեթավորվել ու առգրավվել են:

Ըստ տեղանքի զննության արձանագրության՝ կրակոցներ արձակած անձանց օժանդակած Ռաֆիկ Խաչատրյանը Հրազդանի կիրճում մատնացույց է արել այն տեղանքը, որտեղ Վերնիսաժից փախչելով՝ ինքը գետն էր գցել իր մոտ եղած ոչ մարտական ատրճանակը, որը դեպքի ժամանակ ինքը պահել էր Ալավերդցի Վահագի ու նրա ընկերների ուղղությամբ, սակայն կրակոց չէր արձակել:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդվել է, որ սեպտեմբերի 14-ին իրենց մոտ է տեղափոխվել աջ բազկի ու կրծքավանդակի հրազենային վնասվածքներով մի տղամարդ՝ Վահագն Աբգարյանը: Վերջինիս ընկերը հայտնել է, որ Աբգարյանը վնասվածքները ստացել է Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ:

Առգրավվել են Թուֆենկյան հյուրանոցի ու Վերնիսաժի տարածքում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները պարունակող կրիչները:

Ըստ տեսագրությունների զննության արձանագրությունների՝ ենթադրյալ հանցագործներին սպասարկող «Volkswagen Jetta» մեքենան Թուֆենկյան հյուրանոցի մոտ դարանակալել էր տուժողներին:

Ալավերդցի Վահագի մեքենան Թուֆենկյան հյուրանոցի մերձակայքում տեսախցիկները ֆիքսել էին սեպտեմբերի 13-ի ուշ երեկոյան, իսկ արդեն սեպտեմբերի լույս 14-ի կեսգիշերին Ալավերդցի Վահագին ու նրա ընկերներին ֆիքսել էր հյուրանոցի նախասրահի տեսախցիկը:

Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո՝ ժամը 13-ն անց 25-ին Թուֆենկյան հյուրանոցի գլխավոր մուտքից դուրս եկող տղամարդկանց է ֆիքսել տեսախցիկը: Մուտքից ոչ հեռու կայանված «Volkswagen Jetta»-ից դուրս է գալիս սկզբում մի տղամարդ, հետո՝ երկրորդը, նրանք իրենց մոտ եղած ինքնաձիգից ու ատրճանակից կրակոցներ են արձակում դեպի հյուրանոցից դուրս եկած տղամարդիկ: Նրանց մեքենայից դուրս է գալիս նաև սպիտակ շորով տղամարդ, ատրճանակն ուղղում է հյուրանոցից դուրս եկածների ուղղությամբ, բայց չի կրակում: Կրակոցների ընթացքում բաճկոնով տղամարդը՝ Գագիկ Մոսինյանը, վայր է ընկնում, ոտքերով ու մարմնով անկանոն շարժումներ է անում, նրան տեղափոխում են ընկած տեղից: Մի քանի հոգի օգնում են վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանին՝ նստեցնում են մեքենա ու տանում են հիվանդանոց…

Ժամը 13-ն անց 28-ին Վերնիսաժի տարածքում քաղաքացիների խուճապահար տեղաշարժ է, ոմանք թաքնվում են շատրվանի բետոնե պատի հետևում: Երևում է կրակոց արձակածներից մեկը՝ մուգ հագուստով, ջինսով, ուսից կախված պայուսակով: Նա վազելով հեռանում է: Ըստ նույնականացման՝ Արմեն Կարադավիդովն է: Նրա հետևից վազքով հեռանում է կեպիով, ուսից պայուսակ կախած, ավելի կարճահասակ տղամարդ, ըստ նույնականացման՝ Ալբերտ Բլբուլյանը: Այնուհետև հայտնվում է սպիտակ հագուստով Ռաֆիկ Խաչատրյանը: Նա գոտկատեղի մասում՝ հագուստի տակ պահված ատրճանակը բռնած՝ նույնպես փախչում է…

Դատական հաջորդ նիստին՝ 2020 թվականի հունվարի 22-ին դատարանը կշարունակի քրեական գործում առկա լազերային սկավառակների պարունակությունը հանդիսացող տեսանյութերի հետազոտումը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում