Ուկրաինան արժանի է միջազգային աջակցության: Այս մասին ասվում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Մոցիկի հրապարակման մեջ, որը տեղ է գտել The Washington Post-ում: Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում Մոսկվան գործում է այնպես, ինչպես ավելի վաղ՝ Ղրիմում:
«Աշխարհը պետք է տեսնի ճշմարտությունը: Ապացույցներն ամենուր են»,- նշում է Մոցիկը՝ մեկնաբանելով Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:
Դեսպանը նաև հավաստում է, որ արևելյան շրջանների բնակիչները վախենում են կանաչ համազգեստով անծանոթներից, ովքեր կործանում են իրենց առօրյան:
Դիվանագետի խոսքով՝ «այդ ուժերին կանգնեցնելն ու սեփական ժողովրդին պաշտպանելը ուկրաիանական կառավարության անմիջական պարտավորությունն է»: Այդ դեպքում Կիևն ակնկալում է միջազգային աջակցություն՝ հավելում է Մոցիկը:









































