Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողացել ժամանակին Օչակով մեկնել՝ Ռուսաստանից վերադարձած նավերը դիմավորելու համար, քանի որ նրա ինքնաթիռի շարժիչը չի աշխատել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Հայտնաբերված անսարքությունն ուշացրել է առաջնորդին մի քանի ժամով։
Հայտնի է, որ դրանից հետո Զելենսկուն և նրան ուղեկցողներին մեկ այլ ինքնաթիռ են նստեցրել։