Միլա Կունիսը և Էշթոն Քութչերը աղջկա են սպասում: Այդ լուրը հաստատել են Us Weekly ամսագրի բազմաթիվ աղբյուրները:
Ըստ աղբյուրների՝ Քութչերը անհամբերությամբ է սպասում երեխայի լույս աշխարհ գալուն և հոգ է տանում Միլայի մասին: Բացի այդ, նա պլանավորել է ծանոթացնել դստերն ընկերոջ՝ Դեննի Մաստերսոնի այս պահին երկու ամսական դստեր՝ Ֆիաննայի հետ:
Չնայած, Կունիսը չի մեկնաբանում հղիության մասին լուրերը, բայց վերջերս կայացած MTV Movie Awards-ի ժամանակ ամեն ինչ ակնհայտ դարձավ: Thakoon-ի սև զգեստը ցուցադրում էր 30-ամյա դերասանուհու փորիկը:










































