Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կոնսենսուս-1. Քաղհասարակությանը չներգրավելով՝ հանձնաժողովին դատապարտում ենք տապալման. Բաբաջանյան

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

«Այստեղ բոլոր խմբակցությունների միջև կա կոնսենսուս՝ մինուս մեկ. ես առաջին իսկ օրից դեմ եմ եղել այս կարգով այս հանձնաժողովի ձևավորմանը»,- հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Անդրադառնալով օրինագծից մրցութային կարգի չեզոքացմանը՝ նա նշեց. «Այդ կարգը ոչ միայն մեր ներքին քաղհասարակության տարբեր շերտերի պահանջն էր, այլև ինչու ոչ՝ միջազգային հանրության հանձնարարականների»:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ հեղափոխության շարժառիթներից է եղել նաև կոռուպցիան. «Եվ այժմ իշխող քաղաքական թիմի կողմից ես տեսնում եմ պատասխանատվության այն զգացումը, այն հանձնառությունը, որի մանդատը տվել է ժողովուրդը առանց որևէ վերապահության»:

Նա նկատեց՝ մեր իրականության մեջ չի եղել որևէ ասպարեզ, որը կոռումպացված չի եղել. «Երեխան ծնվել է՝ կոռուպցիան այնտեղ տեղ է ունեցել, մարդը մահացել է՝ կոռուպցիայով է եղել նրա ավարտը: Այսօր կույս ձևացող մարդիկ թող հիշեն, թե ինչպես են ապականել մեր երկիրը»:

Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև մրցութային կարգին. «Հանձնաժողովի խորհրդի կազմի ընտրության գործընթացում դուրս մնաց մրցակցային սկզբունքի կիրառման պահանջը, ինչի արդյունքում հանձնաժողովը ձևավորվում է իշխանության գերակայության սկզբունքի հիման վրա: Արդյունքում հանձնաժողովի և խորհրդի կազմից դուրս են մնում քաղհասարակության ներկայացուցիչները: Առանց հանրային միավորների մասնակցության մենք չենք կարող արդյունավետ կերպով կանխարգելել կոռուպցիան: Ըստ էության մենք խախտում ենք ժողովրդավարության մի շարք սկզբունքներ՝ մրցակցության, մասնակցողականության, ներկայացուցչականության և հաշվետվողականության»:

Արման Բաբաջանյանը ընդգծեց. «Մենք ունենալու ենք հակակոռուպցիոն հերթական անդեմ մարմինը, որը գործելու է իշխանության համար քաղաքական կոնյունկտուրայից ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Խորհուրդն ամբողջությամբ քաղաքականացված է: Քաղհասարակությանը դուրս դնելով հանձնաժողովից՝ նրան ի սկզբանե դատապարտում ենք տապալման»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում