Իսպանիայի արքայական գավաթի այսօր կայանալիք եզրափակիչ «Բարսելոնա» – «Ռեալ» խաղից առաջ կատալոնացիների կիսապաշտպան Անդրես Ինիեստան չի համաձայնվել այն շշուկների հետ, ըստ որոնց՝ «կապտանռնագույններ»-ի մոտ բացակայում է մոտիվացիան:
«Մենք ունենք բոլոր նախադրյալները հաղթանակի հասնելու համար: «Ռեալ»-ի դեմ խաղը եզրափակիչ է՝ ճակատամարտ տիտղոսի համար, ինչպես նաև երջանկություն է թիմի և թիմի երկրպագուների համար:
Այն զգացումները, որոնք ապրում ես տիտղոս նվաճելիս, չեն փոխվում: Եզրափակիչ դիմակայություններում գավաթը գլխավերևումդ պահելը և երկրպագուներին երջանկացնելը անգնահատելի են, ինչքան էլ տիտղոս որ նվաճես»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Football-Espana.net-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկելու Երևանի ժամանակով 23:30-ին:







































