Նոյեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 3000 քմ խոտածածկույթ և եղեգնուտ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1200 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: