Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Սա ոչ թե հեղափոխական, այլ պահպանողական պետական բյուջե է. Արման Բաբաջանյան

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում հայտարարեց. «Քննարկում ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այս դահլիճում արդեն իսկ հնչել են բյուջեի նախագծի տարբեր որակումներ՝ ամենահոռետեսականից մինչև ամենալավատեսական: Ճշմարտությունը, ինչպես լինում է սովորաբար, այդ ծայրահեղությունների մեջտեղում է: Իսկ դա նշանակում է, որ 2020 թվականի պետական բյուջեն ո՛չ շատ հոռետեսական է, ինչպես ներկայացնում են իշխանության ընդդիմախոսները, ոչ էլ շատ լավատեսական, առավել ևս՝ հեղափոխական, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ: Ցավով պետք է արձանագրել, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն իր մեջ մեծապես կրում է իներցիայի շունչը, բազմաթիվ հոդվածներով ու ուղղություններով ֆինանսավորումն ընդամենը նպատակ ունի ապահովելու նախկին իներցիայի շարունակականությունը: Բյուջեի նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական, համակարգային բարեփոխումներ, ընդհանուր առմամբ չկա ստեղծարարություն ու նորարարություն: Սա բյուջե է ոչ թե արմատական, համակարգային բարեփոխումների, այլ ընթացիկ, օպերատիվ կառավարման մասին: Որովհետև սա բյուջե է, ոչ թե տնտեսական համամասնությունների փոփոխության, այլ նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին: Այն դեպքում, երբ Հայաստանի հասարակությունը 2018 թվականի թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժին հենց արմատական, համակարգային բարեփոխումներ իրականացնելու քարտ բլանշ է տվել»:

Նա ընդգծեց՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը եղել է ոչ միայն նախկին անձերի, այլ նաև նախկին համակարգերի, կառուցակարգերի մերժման հրամայականով. «Սակայն անձերը գնացել են, իսկ կառուցակարգերը մնացել են նույնը: Մենք տարիներ, տասնամյակներ շարունակ խոսել ենք այն մասին, որ Հայաստանի տնտեսությունն ըստ էության թմրամոլի նման կախված է հանքարդյունաբերությունից, որն իրականում ոչ թե հանքարդյունաբերություն է, այլ հանքակորզում: Հետևաբար մեր առաջնային խնդիրը պետք է լիներ այդ արատավոր պրակտիկայի վերացումը, որը պետք է արտահայտվեր տնտեսության համամասնությունների փոփոխությամբ, նոր տնտեսական համամասնությունների ձևավորմամբ: Մենք շարունակելու ենք հանքակորզումը՝ դրա արդյունքում առաջացած տնտեսական աճը ներկայացնելով որպես իրական տնտեսական աճ, այն դեպքում, երբ դա ոչ թե հավելյալ արդյունք ստեղծող, այլ հանրային հարստությունը կեղեքող աճ է: Այն դեպքում, երբ մեր խնդիրը պետք է լիներ ռեսուրս պետությունից արժեք ստեղծող պետության վերածվելը:

Հայաստանում, այո, այսօր մենաշնորհներ չկան կամ գոնե արտաքուստ չկան, ավելի կամ պակաս չափով վերացվել են օլիգոպոլիաները, գործում է ազատ տնտեսական մրցակցություն: Այդ փոփոխությունները, սակայն, առայժմ շոշափելի փոփոխություններ չեն արձանագրել: Որովհետև այդ արատավոր երևույթները վերացնելուց զատ՝ մեզ անհրաժեշտ էր նաև դրանց փոխարեն առաջացած տարածությունը նորով, նոր տնտեսական հարաբերություններով, նոր ձեռներեցությամբ լցնելու ռազմավարությունը, որը ավաղ մենք չունենք:

Մեր ելույթներում մենք շատ ենք խոսում կրթության և գիտության կարևորության, այսպես կոչված՝ մարդկային կապիտալում ներդրումների անհրաժեշտության մասին: Այդ խոսքերը, սակայն, չեն արտահայտվում կոնկրետ գործերով ու ծրագրերով, այդ ոլորտների զարգացմանն ուղղված գաղափարներով ու նախագծերով: Ու նաև այդ պատճառով մենք շարունակում ենք ապրել այն իրողությունների պայմաններում, երբ, պատկերավոր ասած, խոշոր կապիտալը ոչ թե համալսարաններ է կառուցում, այլ շարունակում է բացել մեգամոլեր՝ քաղաքական իշխանության բարձր հովանու ներքո»:
Առանձնացնեմ կենսական նշանակություն ունեցող երկու բնագավառներ՝ անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը, Արման Բաբաջանյանն ասաց. «Անվտանգությունը, ինչպես բազմաթիվ առիթներ եմ ունեցել նշելու, միայն և ամենևին զինված ուժերը չեն, որոնց ֆինանսավորման ուղղությամբ, ի դեպ, մենք եկող տարի ավելացնում ենք մեկ տոկոսից պակաս չափով գումար: Անվտանգությունը հավասարապես արտաքին քաղաքականությունն է, արտաքին քաղաքական այնպիսի միջավայրի ձևավորումը, որը Հայաստանի ու հավասարապես նաև Արցախի անվտանգությունը կշաղկապի միջազգային անվտանգության համակարգին այնպես, որ մեր անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն առնվանզ անուղղակիորեն ոտնձգություն կհամարվի նաև ընդդեմ միջազգային անվտանգության համակարգի: Ասվածի վկայություններից մեկն այն է, որ հաջորդ տարվա ընթացքում մենք պատրաստվում ենք հիմնել ընդամենը չորս նոր դիվանագիտական ներկայացուցչություններ՝ Կատարի Հանրապետությունում, Իսրայելում, Եթովպիայում, Էրբիլում (Իրաքյան Քրդստան) և Ուզբեկստանում՝ նստավայրը՝ Երևան: Իհարկե, դեսպանատների քանակի զուտ մեխանիկական ավելացումը արտաքին քաղաքականության ակտիվության ուղղակի ցուցիչ չէ, այդուհանդերձ դա վկայում է մեր արտաքին քաղաքական գերակայությունների, առաջնահերթությունների մասին: Իսկ մեր գերակայությունները շարունակում են մնալ Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունն ու ԱՊՀ-ն:

Հասկանալի է, որ արտաքին քաղաքականությունը միայն ֆինանսավորումը չէ, սակայն ֆինանսավորումը չափազանց կարևոր է որակյալ արտաքին քաղաքականության համար: Մենք պետք է մտածենք արտերկրում աշխատող մեր դիվանագետների սոցիալական կարիքների բավարարման, նրանց վարձատրության հետևողական աճի մասին: Մենք պետք է աղբյուրներ գտնենք այս ուղղությամբ ֆինանսավորումը տարեցտարի ավելացնելու համար, այլապես ամեն տարի բյուջեի քննարկումների ժամանակ մենք ստիպված ենք լինելու արձանագրել, որ մեր դիվանագետները բավարար չափով չեն վարձատրվում, ինչի պատճառով նաև մենք չունենք պետության այսօրվա խնդիրների ու մարտահրավերների լուծմանը բավարարող արտաքին քաղաքականություն»:

Պատգամավորը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա օգոստոսին Ստեփանակերտում հռչակած 2050 թվականի համար մի քանի կարևորագույն համահայկական նպատակներև և ասաց. «Դրանց իրագործման հիմքերը պետք է դրվեն նաև այսօր, այո, նաև ամեն տարվա պետական բյուջեով: Մինչդեռ այս փաստաթուղթը որևէ աղերս չունի հռչակված այդ նպատակների հետ: Այս փաստաթուղթը հեղափոխական կառավարության ներկայացրած պահպանողական պետական բյուջե է, ինչն ըստ էության նոնսենս է: Հեղափոխական կառավարությունն իրավունք չունի առաջնորդվելու պահպանողական ծրագրերով, դա հակասում է քաղաքագիտական տրամաբանությանը:
2020 թվականի պետական բյուջեն հետևաբար պետք է լիներ թավշա հեղափոխության արժեքների գեներացված արտահայտությունը: Սակայն այն, ինչպես նշեցի, հեռու է հեղափոխական լինելուց:

Ահա այդ՝ առաջին հերթին գաղափարական ու հայեցակարգային պատճառով ես դեմ եմ քվեարկելու 2020 թվականի բյուջեի նախագծին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում