Դերասան Ռոբերտ Դե Նիրոն, որը հայտնվել է Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» նոր ֆիլմի թրեյլերում, Կինոդերասանների գիլդիայի պատվավոր մրցանակ կստանա մասնագիտական գործունեության մեջ ակնառու նվաճումների համար:
Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, դերասանն իր գործունեությամբ բարձր իդեալների պարամետրեր է սահմանում:
Ավելի քան հիսուն տարի շարունակ Ռոբերտ Դե Նիրոն էկրաններին է հայտնվում տարբեր ժանրերում և ամենանշանավոր ռեժիսորների գործերում:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2020 թ.-ի հունվարի 19-ին: