Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Այո, Հարությունյանի աշխատանքից մենք էլ գոհ չենք, բայց այս ակցիաներով ուսանողներին օգտագործում են

Նոյեմբերի 6-ից ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները դասադուլ են անում՝ բողոքելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետներում: Ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ նրա «ապազգային կողմնորոշմամբ պայմանավորված»:

Որքանո՞վ է ուսանողների նախաձեռնությունն ինքնաբուխ, ի՞նչ նպատակներ է հետապնդում և առհասարակ վերոնշյալ օրինագիծն ինչու այսպիսի դիմադրության արժանացավ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանը և «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ ցույցերը տեղի են ունենում ոչ միայն դաշնակցականների, այլ նաև ուսխորհուրդների մասնակցությամբ, որոնք մինչև հիմա շարունակում են մնալ հանրապետականներին կից կառույցներ: «Ազատություն է տրված, որպեսզի բուհերը որոշեն, թե ինչ խորությամբ պետք է անցնեն այդ առարկաները: Եվ հիմա կեղծ «ազգային» լոզունգներով դուրս են եկել՝ օգտագործելու առիթը՝ փորձելով իրականացնել իրենց խոստացած թեժ աշունը»,- նշեց վերլուծաբանը:

Դավիթ Պետրոսյանի դիտարկմամբ՝ մեկուկես տարվա ընթացքում հստակ քայլեր չեն իրականացվել կրթական համակարգն առողջացնելու և իրական բարեփոխումների նախապատրաստելու համար: Նրա կարծիքով՝ նախ պետք է գնահատական տրվեր անցյալին՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև կապված կրթության որակի հետ, նոր ռազմավարություն պետք է դրվեր կրթության համակարգում: «Դեկաններ կան, որոնք այն ժամանակ չէին թողնում դասադուլ անել, իսկ այժմ խթանում են, խրախուսում են. խնդիրը քաղաքական է, և «Հայոց լեզվի» ու «Հայոց պատմության» հետ կապված խնդիրը կտրուկ վերածում են նախարարի հրաժարականի,- նշեց Դավիթ Պետրոսյանը: -Այ՛ո, Հարությունյանի աշխատանքից մենք էլ գոհ չենք, բայց այս ակցիաներով ուսանողներին, ցավոք փորձում են օգտագործել»:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում