Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավար արքայազն Բանդար բեն Սուլթանը ազատվել է իր պաշտոնից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Աբդալլա թագավորի հրամանագիրը:
Հետախուզական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուսեֆ էլ-Իդրիսին: Արքայազն Բանդարը պաշտոնից ազատվել է սեփական ցանկությամբ:
Բանդարը, ով Սաուդյան Արաբիայի նախկին դեսպանն էր Վաշինգտոնում, հետախուզության պետ է նշանակվել 2012-ի հուլիսին:











































