Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ խաղից առաջ նշել է, որ իր թիմը հաղթանակի հասնելու լավ հնարավորություններ ունի:
«Ամբողջ թիմը մտածում է Իսպանիայի Արքայական գավաթը նվաճելու մասին: «Ռեալ»-ն այս մրցաշրջանում հաջող է անցկացրել գավաթային հանդիպումները: Վստահ եմ, որ շատ բարդ խաղ է լինելու: Պետք է հավատալ, որ մենք կկարողանանք օգտագործել մեր հնարավորություններն ու հաղթանակ տոնել` խաղալով մեր ֆուտբոլը:
Ես չեմ մտածում «Բարսելոնա»-ի վերջին պարտությունների մասին` Չեմպիոնների լիգայում և Լա Լիգայում: Եզրափակիչ մրցավեճում կարող է տեղի ունենալ ամեն բան: Պետք է նախորդ հանդիպումների վերաբերյալ մտքերը թողնել անցյալում ու կենտրոնանալ առաջիկա խաղի վրա»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:









































