Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Բոլորս շատ լավ հիշում ենք՝ Գյումրիում Ղուկասյաններից ովքեր էին քրեական գործերով թոփ տասնյակում

«Այդ նախագիծը շատ նորմալ նախագիծ է և կասեի անգամ մի բան էլ ուշացած նախագիծ է, որովհետև  քրեական  ենթամշակույթին պատկանող այդ անձինք, այսպես կոչված, պետություն են պետության ներսում և անհասկանալի օրենքներով են գործում, հետևաբար օրենքի այդ նախագիծը շատ լուրջ և կարգավորիչ նշանակություն  կունենա այդպիսի  խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների դիրքորոշումներին  ու հայտարարություններին այդ նախագծի վերաբերյալ, ապա շատ մեղմ ասած՝ դա պատգամավորներին ոչ հարիր պահվածք է։ Վարդան Ղուկասյանը, երբ ասում է, թե դա «ստուկաչություն է», «ճշտով ապրող մարդկանց վրա գործ  տալ  է» և այլն և այլն, ապա ես Վարդան Ղուկասյանի վրա չեմ զարմանում, որովհետև մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե տարիներ առաջ ինչ  էր կատարվում Գյումրիում, ովքեր էին Գյումրիում քրեական  հարցերով   թոփ տասնյակում գտնվող Ղուկասյան ազգանունը կրող մարդիկ, ինչը նշանակում է, որ նրանք  բավականին լուրջ առնչվել են քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ՝ նաև  ընտանեկան շրջանակներում, հետևաբար այդ բարքերը վերացնել ցանկացող մարդկանց  նրանք պետք է անվանեն «ստուկաչներ»»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝  խոսելով կառավարության այն նախագծի մասին, որով առաջարկվում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, խմբավորումներին ենթարկել քրեական պատասխանատվության։

Նշենք, որ ԱԺ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող այս նախագիծը թեև դրական եզրակացություն ստացավ, սակայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոմանք  կոշտ ձևով քննադատեցին այն՝  հայտարարելով, թե  «գողականները Հայաստանում  ոչ մեկին չեն անհանգստացնում և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կարիք չկա»,  իսկ  ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով բազմիցս հայտնվել է  սկանդալային քրեական պատմությունների  կիզակետում, օրենքի այս նախագիծը բնութագրեց որպես «ստուկաչություն»։

 

Մանրամասները՝  տեսանյութում։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում