Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է կառավարության հրաժարականի օգտին՝ Մայա Սանդուի գլխավորությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նոյեմբերի 12-ին կայացած նիստում 101 պատգամավորներից կողմ են քվեարկել 63-ը: Հրաժարականի օգտին քվեարկել են Սոցիալիստների կուսակցության և Դեմոկրատական կուսակցության պատգամավորները:
ACUM դաշինքի պատգամավորները դեմ են քվեարկել:
Անվստահության քվե հայտնելու առաջարկը ներկայացրել են սոցիալիստները՝ վարչապետի գործընկերները իշխող կոալիցիայից: Անվստահության քվեի ընդունման դեպքում կանցկացվեն նոր ընտրություններ, ինչը նշանակում է ճգնաժամի հերթական փուլ Մոլդովայում, որտեղ համաձայնությանը համատեղ ջանքերով ձգտում էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն: