Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Variety-ն նշել Է «Օսկար» մրցանակի հնարավոր հավակնորդներին

«Իռլանդացին» դրաման (2019 թ.), որը պատմում Է մաֆիայի հետ կապված եւ քիլլեր դարձած հեռավարորդի մասին, ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակի հիմնական հավակնորդներից մեկն Է համարվում «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Այս կանխատեսմամբ նոյեմբերի 11-ին հանդես Է եկել Variety հանդեսը, դրա հետ մեկտեղ նշելով, որ «Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում պարգեւին կարող Է հավակնել Ռոբերտ դե Նիրոն, որն «Իռլանդացին» ֆիլմի գլխավոր դերակատարն Է, ինչպես նաեւ այդ նույն ֆիլմում խաղացած Ալ Պաչինոն՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պարգեւի համար, Variety-ի կանխատեսմամբ, կարող են պայքարել Մարտին Սքորսեզեն («Իռլանդացին»), Նոա Բաումբաքը («Ամուսնական պատմություն»), Գրետա Գերվիգը («Փոքրիկ կանայք»), Քվենտին Տարանտինոն («Մեկ անգամ… Հոլիվուդում»), Պեդրո Ալմոդովարը՝ «Ցավ եւ փառք» (2019 թ.) ժապավենի համար, եւ Թերենս Մալիքը՝ «Գաղտնի կյանք» (2019 թ.) ժապավենի համար, որը պատմում Է հիտլերյան բանակում ծառայելուց հրաժարվելու համար մահապատժի դատապարտված ավստրիացու մասին:

«Առաջին պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, ըստ Variety-ի գնահատման, «Օսկար»-ին կարող են հավակնել Ակվաֆինան (իսկական անունը՝ Նորա Լամ), որը խաղացել Է ռեժիսոր Լուլու Վանգի՝ չինական ընտանիքի դժվարին փոխհարաբերությունների մասին պատմող «Հրաժեշտ» (2019 թ.) ժապավենում, Սինտիա Էրիվոն՝ ռեժիսոր Քեյսի Լեմոնսի «Հարիեթ» (2019 թ.) ֆիլմում՝ նախկին ստրկուհի Հարիեթ Թամբենի մասին, Սքառլեթ Յոհանսոնը, որը խաղացել Է «Ամուսնական պատմություն» ֆիլմում, եւ Սիրշա Ռոնանը՝ «Փոքրիկ կանայք» կինոնկարում խաղացած դերի համար:

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի անդամների՝ «Օսկար»-ի անվանակարգորդների առաջադրման պաշտոնական քվեարկությունը կսկսվի 2020 թվականի հունվարի 2-ին եւ կավարտվի հունվարի 7-ին: Հունվարի 13-ին կհայտարարեն անվանակարգորդներին, եւ դափնեկիրներին որոշելու հանրագումարային քվեարկությունը կսկսվի հունվարի 30-ին եւ կավարտվի փետրվարի 4-ին:

2019 թվականին կինեմատոգրաֆի բնագավառում ձեռքբերումների համար «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը 24 անվանակարգերում կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին՝ կիրակի օրը, Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում