Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դարձել է արտասահմանյան ամենասիրելի առաջնորդը, ում համակրում են ուկրաինացիները: Այս մասին վկայում են հարցման արդյունքները:
Բելառուսական առաջնորդը գլխավորել է արտասահմանյան պետությունների առաջնորդների վարկանիշային աղյուսակը: Նրան իր ձայնն է տվել հարցվածների 66%-ը և միայն 15% է դեմ քվեարկել:
Ուկրաինայի բնակիչների համակրանքի քանակով Լուկաշենկոյին հաջորդում են ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը. նրան իր ձայնն է տվել հարցվածների 60%-ը, երրորդ տեղում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան է՝ 48%-ով: