Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս

Սա ռևերանս էր. ՀՀ նախագահներից ո՞ւմ էր ուղղված Լավրովի ակնարկը

Շաբաթվա մեկնարկային գլխավոր թեման ՌԴ արտգործնախարարի այցն է Երևան և այն հայտարարությունները, որոնք Սերգեյ Լավրովը հնչեցրել է Հայաստան պաշտոնական այցի շրջանակում իր հայաստանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով բանակցություններին Արցախի մասանկցության հարցին: Լավրովը հայտարարել է, որ Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն Հայաստանի նախկին ղեկավարներից մեկն ինչ-որ փուլում որոշել է, որ Հայաստանը պետք է բանակցի նաև Արցախի անունից: «Բոլորի համար է պարզ. առանց Արցախի հնարավոր չէ ավարտել բանակցությունը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Թեմայի շուրջ «Առաջին լատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ խմբակցություն պատգամավոր Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Անուշ Բեղլոյանի դիտարկմամբ՝ ՌԴ արտգործնախարարը, ասելով, որ Հայաստանի նախկին ղեկավարներից մեկն է որոշել, որ Հայաստանը պետք է բանակցի նաև Արցախի անունից, նկատի ուներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Հանրահայտ փաստ է, և Հայաստանում գրեթե չկա որևէ մեկը, ով չգիտի ում օրոք և ինչ դրդապատճառներով է դա տեղի ունեցել»,- նշեց Անուշ Բեղլոյանը: Նա նաև հավելեց, որ Լավրովի հայտարարությունը ցույց է տալիս ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքը: «Ի վերջո ՌԴ կառավարությունը կառուցողական դիրքորոշում հայտնեց»,- նկատեց պատգամավորը:

Արման Աբովյանի խոսքով՝ ՌԴ արտգործնախարարի այս հայտարարությունը ավելի մոդեռն էր, բայց նախկինում ևս այս կամ այն ձևաչափով ասվում էր, որ որոշակի փուլում Արցախը կմիանա բանակցություններին: «Ըստ էության՝ սա ռևերանս էր, դժվար է գուշակել՝ Լավրովն ում նկատի ուներ, բայց, ըստ նրա ակնարկի, նկատի ուներ Ռ. Քոչարյանին»:

Կարեն Սիմոնյանի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարարը կարող էր նկատի ունենալ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «քանի որ Արցախի դուրսմղման գործընթացը  սկսկվեց նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում, իսկ Ռոբերտ Քոչարյանը արդարացնում էր այդ գործընթացը,- նշեց պատգամավորը: -Կարևոր է հասկանալ, որ բանակցությունների վերջնանպատակը պետք է լինի Արցախը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելը»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում