Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կայուն դպրոցական սննդի կազմակերպումը Արագածոտնում փոխանցվել է ՀՀ կառավարությանը

Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության:

Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Վլադիմիր Կովալենկոն, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիկովը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ:

Արագածոտնը դարձել է 6-րդ մարզը, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերից հետո, որտեղ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորել է նաև այս մարզում դպրոցական սննդի կազմակերպման հանձնառությունը ՀՀ կառավարության կողմից` շեշտելով, որ դպրոցական սննդի կազմակերպումը պետք է իրագործվի անխափան և այդ նպատակով հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը ՌԴ գործընկերների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ:

«Օրվա մեջ առնվազն մեկ անգամ երեխաներին ապահովում ենք տաք սննդով, ինչը դրական է անդրադառնում կրթության որակի ապահովման վրա: Ծրագրի հաջող իրականացման մեջ ներառված են տարբեր շահառուներ: Նախարարությունը, որպես հիմնական պատասխանատու, իրականացնելու է վերապատրաստումներ, արդյունքների գնահատում: Հաջողության երկրորդ կարևոր գրավականը ուսուցիչների և ծնողների ներգրավումն է դպրոցական սննդի կազմակերպման և առկա խնդիրների լուծման գործին:

Երրորդ կարևոր գրավականը միջավայրի ապահովումն է. մենք ցանկանում ենք այս ծրագրով խթանել տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև բարելավել ենթակառուցվածքները` խոհանոցային տարածքների վերակառուցման և սարքավորումներով համալրման միջոցով»,- նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանի խոսքով` փոքր համակազմ ունեցող դպրոցներում, որտեղ դպրոցական սննդի ծրագրից օգտվող աշակերտների թիվը մեծ չէ, 2020 թ. պետական բյուջեում ֆինանսավորման նոր բանաձև է կիրառվելու, ըստ որի խոհանոցներում աշխատողների համար նախատեսվում է հավելյալ ֆինանսավորում:

«ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության և Ռուսաստանի Դաշնության շարունակական աջակցության շնորհիվ, Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հիանալի օրինակ է և խորհրդանշում է այն, ինչ հնարավոր է իրականացնել, երբ բոլորս աշխատում ենք մեկ համընդհանուր նպատակի համար՝ ի նպաստ երեխաների ապագայի խթանել կայուն պարենային ապահովությունը», – նշել է Ելենա Միլոշևիչը:

Ռուսական կողմի ներկայացուցիչ Վ. Կովալենկոն ևս բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած արդյունքները` ընդգծելով, որ ծրագրի իրականացման արդյունավետության առումով մեր երկիրն առաջատարն է նախկին Խորհրդային միության երկրների մեջ: ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովն էլ նշել է, որ Հայաստանում դպրոցական սննդի կազմակերպման հաջողված փորձը հաշվի կառնվի ՌԴ-ում դպրոցական սննդի ծրագրի ներդրման ընթացքում. «Հայաստանն այս առումով բավականին առաջ է անցել, որովհետև ՌԴ-ում նոր են սկսվում քննարկումները դպրոցական սննդի կազմակերպման պետական ծրագրի ներդրման վերաբերյալ: Հայաստանում ես տեսել եմ, որ ծնողների, դպրոցի և պետության համատեղ ուժերով ադյունավետ համակարգ է ստացվել»,- նշել է Վ. Չերնիգովը:

Արագածոտնի մարզպետի տեղեկացմամբ` մարզում առկա 117 դպրոցներից 101-ում կազմակերպվում է տաք սնունդ: Ծրագրից օգտվում է 1-4-րդ դասարաններ և նախակրթարաններ հաճախող շուրջ 7500 երեխա: 16 դպրոցում երեխաներին կտրամադրվի չոր սնունդ մինչև այդ հաստատությունները նույնպես ապահովվեն խոհանոցային ենթակառուցվածքներով։ Նշենք, որ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցական ծրագրից կօգտվի կրտսեր դպրոցի 260 աշակերտ: Այստեղ ՊՀԾ-ի աջակցությամբ վերակառուցվել և նորոգվել է խոհանոցը, որը նախկինում անբարեկարգ տարածք է եղել:

Դպրոցի խոհանոցն այժմ հագեցած է նաև անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով, առողջ սննդի կազմակերպման բոլոր պայմաններով: Բացի այդ` դպրոցին կից ՊՀԾ աջակցությամբ կառուցվում է ջերմոց, որտեղ հետագայում աճեցվելու են դպրոցի սննդի կազմակերպմանն անհրաժեշտ մթերքներ: Դպրոցներին կից ջերմոցների ստեղծումը ՊՀԾ-ի նոր ընդլայնված մոդելն է, որն այժմ փորձարկվում է և հաջող արդյունք արձանագրելու դեպքում կտարածվի նաև մյուս դպրոցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում