Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց մասնակցելու մեղադրանքով այսօր առավոտյան տեղի են ունեցել նոր ձերբակալություններ։
Ձերբակալվածների թվում են հայտնվել «Ստամբուլի «Բեշիքթաշ» ակումբի փոխնախագահ Սերդալ Ադալըն, գլխավոր մարզիչ Թայֆուր Հավութչուն, անվտանգության պետ Ահմեթ Աթեշը և ֆուտբոլիստներ Իբրահիմ Աքընն ու Իսքենդեր Ալընը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլային սկանդալի գործով արդեն իսկ ձերբակալվել են տասնյակ անձինք, այդ թվում՝ նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Մահմուդ Օզգեները։ Ֆուտբոլային սկանդալում ներգրավված են «Ֆեներբահչե», «Բեշիքթաշ», «Տրաբզոնսփոր», «Սիվասփոր», «Քոնյասփոր», «Անկարագյուջու», «Գենչլերբիրլիղի» ակումբները։ Չի բացառվում, որ այս շարքում ընդգրկվեն նաև այլ ակումբներ։









































