Այս օրերին լեգենդար հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը արձագանքել է այն լուրերին, որ վերջերս նրան, իբր, վիրահատել են և կարդիոխթանիչ տեղադրել: Սակայն, ելնելով Ռուսաստանի ժողովրդական արտիստի խոսքերից, սա բացարձակ սուտ է:
Յակուբովիչը մեկնաբանել է այս տեղեկատվությունը, սակայն, կատակի տեսքով:
«Կարող եք գրել, որ ինձ վերակենդանացման բաժանմունքից պատգարակով տեղափոխել են թենիսի խաղադաշտ. հիմա կխաղամ, իսկ երկու ժամ հետո ինձ պատգարակով կտեղափոխեն վերակենդանացման բաժանմունք»,- ասել է նա «Գազետային», ինչից հետո անջատել է հեռախոսը: