Նացիստ առաջնորդներ Ադոլֆ Հիտլերի և Հերման Գերինգի անձնական իրերը հանվել են Փարիզի աճուրդից այն բանից հետո, երբ հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները դեմ են հանդես եկել աճուրդին: Այս մասին գրում է BBC-ն:
Աճուրդի դրված իրերի թվում էին Գերինգի անձնագիրը և Հիտլերին պատկանող սվաստիկայով փայտե խաչը:
Vermot de Pass աճուրդի տունը հայտարարել է, որ չի ցանկացել այդ հարցի կապակցությամբ բանավեճ առաջացնել կամ որևէ մեկին ցնցել:











































