Կազանի «Ռուբին»-ը իտալական «Բրեշիա»-ի հետ համաձայնության է եկել Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Կարաչչոլոյի տրանսֆերի հարցում: Այս մասին հաղորդում է Tatpressa.ru-ն:
Բանակցությունները վարվել են Գերմանիայում, որտեղ «Ռուբին»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում: Ակումբները շուտով պաշտոնական հայտարարություն կանեն գործարքի մասին:
Իտալիայի հավաքականում Կարաչչոլոն իր նորամուտը նշել է 2004 թվականին, իսկ «Բրեշիա»-ում անցկացրած 114 հանդիպումներում դարձել է 58 գոլի հեղինակ:









































