Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Քոչարյանի շրջապատում կան «պերեբեժչիկներ», գալիս են փեշերիցս կախվում, որ ինֆորմացիա տան

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանին:

Մեր զրուցակցի համար դատարանի այս որոշումը սպասելի էր. «Ես այլ որոշում չեմ պատկերացնում, որովհետև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բոլոր որոշումները կայացրել է հայ ժողովուրդը, և ոչ միայն հայաստանաբնակ, այլև ամբողջ Սփյուռքը»:

Նրա խոսքով՝ եթե անգամ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեին, նա Հայաստանում բնակվելու հնարավորություն էլ չի ունենալու, «որովհետև նրա դատաստանը կտեսնի ժողովուրդը»:

«Այս միջնորդությունները ներկայացվելու են անթիվ-անսահման, բայց ես կարծում եմ՝ դատարանը պետք է գրանցի, որ սա արդեն իրավունքի չարաշահում է: Սա նաև անհարգալից վերաբերմունք և անարգանք է դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդների նկատմամբ: Ես նման անպատկառություն պարզապես չեմ պատկերացնում»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը:

Ինչ վերաբերում է պաշտպանների միջնորդությանը գրավի չափի վերաբերյալ, Մարինա Պողոսյանը նշեց. «Էդ «ողջամիտ» բառը ինձ սպանում է. քանի՞ էջ պետք է գրվեն գրավի 0-ները: Կարո՞ղ է մեր ամբողջ գույքը՝ պարտքի դիմաց, Ռուսաստանից հետ բերի ու գնահատենք որպես գրավ: Գրավը ինքնանպատակ չէ, գրավը պետք է ամբաստանյալին զերծ պահի որոշակի գործողություններից. չկա՛ գրավի նման չափ, որը կկարողանա սրան զերծ պահել»:

Անդրադառնալով իր՝ որպես Մարտի 1-ի գործով տուժած Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ  ներգրավվելու դեմ հանդես եկած Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը՝ Մարինա Պողոսյանն ընդգծեց. «Չէի կարծում, որ իմ ներգրավվելը կարող էր նման առանցքային նշանակություն ունենալ և նրանց բերել նման հոգեխանգարմունքի: Կարծում եմ՝ սա վախի սինդրոմ է՝ մանավանդ իմանալով իմ վերաբերմունքը մեր պետականությունը ավերած, թալանած և բռնազավթած անձանց նկատմամբ: Ես ցավ ապրեցի, որովհետև այդ երկու փաստաբանները (Հայկ Ալումյանն ու Արամ Օրբելյանը) իրենց իրավական գիտելիքների սնանկությունը ցույց տվեցին ամբողջ հանրության առաջ: Երևի նրանց այնքան են վճարում, որ հետագայում այլևս կարիք չեն ունենալու, որ մարդիկ իրենց դիմեն. սա իրենց համար վերջինն է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում