Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի պաստառների ամենախոշոր հավաքածուն վաճառվել է 227,5 (292 հազար դոլար) հազար ֆունտով Անգլիայի Prop Store աճուրդում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Վաճառքի է հանվել շուրջ 500 պաստառ՝ սուպերգործակալների, նրանց զուգընկերուհիների, ինչպես նաև հակառակորդների պատկերներով։
Ամենաթանկարժեք լոթն ԱՄՆ-ից հավաքածուն էր՝ նվիրված ֆիլմի չորրորդ ժապավենին՝ 1965-ին լույս տեսած «Գնդաձև կայծակ»-ին, որում Բոնդին մարմնավորել է դերասան Շոն Քոներին։ Այն վաճառվել է 12,5 հազար ֆունտ սթեռլինգով։









































