Manchester Evening News-ի փոխանցմամբ՝ Չեմպիոնների Լիգայի գավաթի 2014/15թթ խաղարկության ուղեգիր չնվաճելու պարագայում Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 7.3 մլն ֆունտ կկորցնի՝ չհաշված ՈւԵՖԱ-ի բոլոր հավելավճարները:
Դևիդ Մոյեսի թիմը մրցաշրջանն առաջին քառյակում ավարտելու տեսական հնարավորություններ ունի:
Պրեմիեր Լիգայի ավարտին մնացել է 4 տուր: «Յունայթեդ»-ը 57 միավորով 7-րդ տեղում է: 4-րդ տեղում գտնվող «Էվերթոն»-ն ունի 66 միավոր:



































