ԱՄՆ արդարադատության նախարարությունը Twitter ընկերության երկու նախկին աշխատակցի մեղադրել է Սաուդյան Արաբիային տվյալներ փոխանցելու համար։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Հայցի համաձայն, որը տրվել է Սան Ֆրանցիսկոյի դատարան՝ երկու նախկին աշխատակից տվյալներ են փոխանցել Էր Ռիադին քննադատող օգտատերերի մասին։
Մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՆ քաղաքացի Ահմեդ Աբուամոյին և Սաուդյան Արաբիայի հպատակ Ալի ալ Զաբարահին։
Հստակեցվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Սաուդյան Արաբիայի քաղաքացուն օտարեկրյա գերտերության համար որպես գործակալ աշխատելու առաջին մեղադրանքն է դաշնային իշխանությունների կողմից։