Հուլիսի 13-ին երկարատև հիվանդությունից հետո 64 տարեկան հասակում մահացել է ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոններ Վլադիմիր և Վիտալի Կլիչկոների հայրը՝ Վլադիմիր Ռադիոնովիչ Կլիչկոն: Այս մասին հաղորդում է Klichko.org-ը:
Եղբայրները բազմիցս հայտարարել են, որ հայրն իրենց համար լավագույն օրինակն է եղել և ամբողջում կյանքում սովորեցրել է ազնիվ, բարի ու նպատակասլաց լինել:
Վլադիմիր Ռադիոնովիչ Կլիչկոն երիտասարդ տարիքից զինվորական է եղել և ուներ գնդապետի կոչում: