Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բաց է թողնելու Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ խաղը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ապրիլի 13-ին «Ռեալ»-ի մարզաբազայում խորհրդակցություն է տեղի ունեցել բժշկական անձնակազմի, Ռոնալդուի ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ:
Բժիշկների տեսակետը լսելուց հետո Պերեսը Ռոնալդուին համոզել է չմասնակցել կատալոնական ակումբի հետ խաղին՝ ՉԼ կիսաեզրափակչում «Բավարիա»-ի հետ խաղը բաց չթողնելու նպատակով:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը ձախ ենթածնկային հոդի վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին 3 խաղերը:
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 16-ին՝ Վալենսիայի «Մետալիա» մարզադաշտում:






































