Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի ամիս է՝ ջերմ հաղորդագրություններ է ուղարկում հոլիվուդյան կինոաստղ Շերոն Սթոունին, որը մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես «Հիմնական բնազդ» ֆիլմով, գրում է գերմանական Bild խոշորագույն թերթը՝ հղում անելով դերասանուհու ընկերուհուն, որը չի ներկայացել:
Ըստ աղբյուրի՝ Պուտինի ուշադրությունը շոյում է 56-ամյա աստղի ինքնասիրությունը, սակայն նա ՌԴ նախագահին «առանձնապես սեքսուալ» չի համարում:
Շերոն Սթոունն ու Վլադիմիր Պուտինն անձնապես հանդիպել են 2010-ի դեկտեմբերի 10-ին քաղցկեղային հիվանդություններով տառապող երեխաների կարիքների համար դրամահավաքին նվիրված բարեգործական երեկոյի ժամանակ:
Այդ ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինը բեմ է բարձրացել ու երգել ամերիկյան հայտնի Blueberry Hill երգը, նաև «Ինչից է սկսվում հայրենիքը» երաժշտությունը հնչեցրել:












































