Այսօր լիբիական մոտ 30 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Լիբիայի ժողովրդի նկատմամբ հանցագործության մեղադրանքով կկանգնեն դատարանի առաջ՝ հայտնում է The Guardian-ը:
Մեղադրյալների թվում են՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի երկու որդիները՝ Սեյֆ Ալ-Իսլամը և Սաադին: Դատարանի առաջ կկանգնեն նաև լիբիական հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդուլլահ Ալ-Սենուսին և Բաղդադի նախկին վարչապետ Ալի Ալ-Մահմուդը:
Ամբաստանյալները մեղադրվում են, մասնավորապես, Լիբիայի ժողովրդին վնաս հասցնելու, սպանությունների, մարդկանց առևանգման, բյուջետային միջոցների յուրացման, սաբոտաժի մեջ:
Նախկին պաշտոնյաների դեմ մեղադրանքներն առաջադրվել են անցած տարվա հոկտեմբերին: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել մարտին, սակայն այն ժամանակ լսումները տեղափոխել են ապրիլ: Բացառված չէ նաև, որ տեխնիկական խնդիրների պատճառով այսօրվա դատը հետաձգվի:










































