Այսօր Հաղթանակ կամրջից նետվել փորձող քաղաքացուն օգնության շտապած ոստիկանը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: 168.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Փորձել են կանխել ինքնասպանության դեպքը, այդ ընթացքում ոստիկանը վրաերթի է ենթարկվել: Նետվողն ամեն դեպքում նետվել է, այս պահին երկուսն էլ Առաջին կլինիկական հիվանդանոցում են»,- ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակին տեղեկանալու համար զանգահարեց Առաջին կլինիկական հիվանդանոց, որտեղից մեզ հայտնեցին հետևյալը.
«Կամրջից նետվածին արդեն մահացած են բերել հիվանդանոց: Ոստիկանը հետազոտվել և տուն է գնացել»: