ԱՄՆ-ում ձերբակալվել է 70-ամյա տղամարդ՝ այն բանից հետո, երբ Կանզաս նահանգի Օվերլենդ Պարկ քաղաքում հրեական համայնքի կենտրոնում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Քաղաքի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Ջոն Դուգլասը հաստատել է, որ հրաձգության զոհ է դարձել երեք մարդ՝ 2 տղամարդ, ովքեր սպանվել են կենտրոնի ավտոկայանատեղիում, և մեկ կին՝ կենտրոնի մերձակայքում գտնվող բնակելի համալիրում:
Դուգլասի խոսքերով՝ կասկածյալը ձերբակալվել է Valley Park Elementary School տարրական դպրոցի մերձակայքում: Նշվում է, որ ձերբակալման ժամանակ նա ազգայնական կարգախոսներ է հնչեցրել: Հարձակվողը ծանոթ չի եղել զոհերին: Ձերբակալվածի ինքնությունը չի հրապարակվում:










































