Քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի հերթական հանդիպումը: Մադրիդյան փոքրիկ դերբիի շրջականերում միյնաց դեմ էին մրցում «Խետաֆե»-ն և մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ատլետիկո»-ն:
Խաղն ավարտվեց Դիեգո Սիմեոնեի սաների 0:2 հաշվով հաղթանակով: Հանդիպման 40-րդ գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ թիմի կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը: 66-րդ րոպեին թիմի առաջատար Դիեգո Կոստան կարող էր կրկնապատկել խաղի հաշիվը, բայց 11-մետրանոցից չկարողացավ գրավել «Խետաֆե»-ի դարպասը: Հիանալի գոծեց դարպասապահ Խորդի Կոդինան: Այնուամենայնիվ, հանդիպման 84-րդ րոպեին Կոստային հաջողվեց գոլի հեղինակ դառնալ՝ դնելով հանդիպման վերջակետը:
Այսպիսով, այս հաղթանակի արդյունքում «Ատլետիկո»-ն իր միավորների քանակը հասցրեց 82-ի և 33 տուրից հետո շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալ»-ը ունի 79, իսկ 3-րդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնա»-ն՝ 78 միավոր:
«Խետաֆե» – «Ատլետիկո»՝ 0:2
0:1 Գոդին (40՛), 0:2 Կոստա (84՛)
Diego Godin Goal – Getafe vs Atletico Madrid 0… by greenfaliro
Goal Diego Costa – Getafe 0-2 Atlético Madrid… by yooong








































