ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի առաջնորդ Դոնալդ Թրամփի ընտրած կուրսն ամրացնում է Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև կասկածներ հայտնեց, թե Թրամփն «առհասարակ քաղաքական կուրս ունի»:
«Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում ուժեղանում են, Ասադի դիրքերը ուժեղանում են», – ասաց նա:
Բայդենը նաև ասել է, որ Թրամփի՝ նավթային տարածքները զավթելու և գրավելու մտադրությունը գրեթե նույնն է, ինչ «Իսլամական պետություն» հավաքագրման հսկա պաստառը։









































