Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Մենք դեռ պատրաստ չենք զանգվածային հայրենդարձության․ բախվելու ենք խնդիրների

Հայրենադարձության հարցը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Թավշյա հեղափոխությունը, ի թիվս այլ հնարավորությունների, ստեղծել է նաև հայրենադարձության հոսք ապահովող հնարավորություններ։ Ինչ գործընթացներ պետք է սկսել՝ Հայաստանը ոչ միայն ավտորիտար, հետամնաց երկրներում բնակություն հաստատած, այլև զարգացած, ժողովրդավարական երկրներում բնակվող մեր հայրենակիցների համար գրավիչ դարձնելու նպատակով։

Հնարավո՞ր է իսկապես, որ առաջիկա երեք տարիների ընթացքում հասնենք դրան․ «Առաջին լրատվական»-ի հարցին ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը պատասխանեց․ «Ես այնքան էլ լավատես չեմ զանգվածային հայրենադարձության հարցում։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ է զանգվածային հայրենադարձությունը։ Ինչ թվերի մասին պետք է խոսենք, որպեսզի դա համարենք զանգվածային հայրենադարձություն։ Ես տեսանելի ապագայում զանգվածային հայրենադարձություն չեմ կարողանում կանխատեսել Հայաստանում` նկատի առնելով թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի իրողությունները։ Ինչո՞ւ, որովհետև, նախ՝ Հայաստանը դեռևս չունի այն սոցիալ-տնտեսական նախապայմաններն այդքան բնակչություն ներգրավելու համար։ Երկրորդը՝ Սփյուռքի իրողություններն են․ մարդիկ դեռ պատրաստ չեն վերադառնալ այն Հայաստանը, որն այսօր կա։ Եվ ընդհանրապես, լավ ինտեգրված մեր Սփյուռքի համայնքներից շատ դժվար է պատկերացնել վերադարձ Հայաստան։ Այստեղ պետք են շատ հսկայածավալ աշխատանքներ՝ թե՛ գաղափարական, թե՛ ծրագրային։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ստեղծենք հայրենադարձության ռազմավարություն, որի շուրջ պետք է գծենք այն ծրագրերը, որոնք պետք է ապահովեն հայրենադարձության գործընթացը»։

Իսկ «Օրբելի» կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանն էլ ասաց․ «Ընդհանրապես ներգաղթը կախված է երկրի արդյունաբերական զարգացման հետ։ Սա ցույց է տվել և՛ միջազգային փորձը, և՛ մեր հայրենադարձության նախորդ շրջանների փորձը։ Երբ Հայաստանը կունենա զարգացած արդյունաբերություն, այդ ժամանակ էլ կլինի մեծ ներգաղթ։ Եթե առաջիկա 3-5 տարիների ընթացքում մեր իշխանությունները հաջողեն այդպիսի տնտեսություն կառուցելու հարցում, ապա կարելի է ակնկալել։ Բայց այստեղ ես հարցն այլ դիտանկյունից կցանկանայի նայել։ Տեսեք, հայրենադարձությունը երկու տեսակ է լինում։ Ըստ իր կազմակերպվածության աստիճանի դա լինում է ծրագրային հայրենադարձություն, սակայն կա նաև հայրենադարձության տարերային տեսակը։

Այս երկրորդ տեսակն այն է, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, անկախ իրենց ցանկությունից, հայտնվելով այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին են պատերազմները, հայերի, քրիստոնյաների նկատմամբ ատելությունը, նույնիսկ բնական աղետները, կարող են զանգվածաբար գալ Հայաստան»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում