Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին պատրաստ է ոչնչացնել երկրի մայրաքաղաք Տրիպոլին, եթե ապստամբները փորձեն գրավել այն: Այս մասին երեկ Известия ռուսաստանյան թերթին տված հարցազրույցում ասել է Աֆրիկայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը:
«Եթե ապստամբները ցանկանան գրավել քաղաքը, ապա մենք կհրթիռակոծենք և կպայթեցնենք այն»,- Քադաֆիի խոսքերն է մեջբերել Մարգելովը՝ կարծիք հայտնելով, որ նման ծրագիր Քադաֆիի ռեժիմը կարող է ունենալ: Անդրադառնալով այն լուրերին, թե Քադաֆիի զենքն ու զինամթերքը սպառվում են, Մարգելովն ասել է, որ Քադաֆին դեռ չի կիրառել «զեմլյա-զեմլյա» և ոչ մի հրթիռ, իսկ այդ զինատեսակից նա շատ ունի: «Տեսականորեն Տրիպոլին կարող է տանկերի համար զինամթերքի խնդիրներ ունենալ, հրազենի փամփուշտների պակաս: Իսկ ահա հրթիռներ և պայթուցիկ գնդապետը բավականաչափ ունի»,- ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը:








































