ԳԱԼԱ–ի փոխանցմամբ՝ մինչ «Վերածնունդ» միջազգային փառատոնի բացման արարողության մեկնարկը, լրագրողների մի քանի հարցերի պատասխանել է «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, որից ներկայացնում ենք մի հատված.
Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքը, Ձեր կարծիքով նա արդարացրե՞լ է ժողովրդի սպասելիքները:
-Գիտեք, ես իհարկե կպատասխանեմ Ձեր հարցին, բայց դա փառատոնի հետ որևէ կապ ունի՞, դուք սադրիչ հարց եք տալիս, ես պետական բարձրաստիճան պաշտոնյա եմ, ես նախագահի գործունեությանը գնահատական տալու իրավունք չունեմ:
–Ոչ թե որպես պաշտոնյա, այլ ՀՀ քաղաքացի, միանու՞մ եք Սերժ Սարգսյանի աշխատանքից դժգոհ մյուս քաղաքացիների կարծիքին:
-Ես պետական բարձրաստիճան պաշտոնյա եմ և իրավունք չունեմ գնահատելու ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ նախարարի աշխատանքը: Էսքան բան, ես պատասխանեցի Ձեր հարցին:
Ամբողջությամբ՝ ԳԱԼԱ-ում








































