Ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան նկարահանվել է Vogue-ի մայիսյան համարի համար՝ ներկայանալով իր համար անսովոր ռետրո ոճում: Փայլերեսին տված հարցազրույցում նա անկեղծացել է, թե ինչպիսին է ցանկանում տեսնել իր անթերի հարսանիքը և թե ինչ է նրան համար նշանակում իրականում երջանիկ լինել:
«Իմ իդեալական հարսանիքը ես ծովափին եմ պատկերացնում. ես ոտաբոբիկ եմ, բաց ազատ զգեստով, բնական բաց թողած մազերով և գլխիս սպիտակ գեղեցիկ խաղիկով: Փեսացուն նույնպես պետք է ոտաբոբիկ լինի, սպիտակ կոստյումով: Խարույկ, արևամուտ, երջանիկ ընկերներ ևբացարձակ հանգիստ»,- կիսվել է Վերա Բրեժնևան:
Ընդ որում, Վերան պնդում է, որ պաշտոնապես ամուսնանալը իր համար կարևոր չէ:
«Ինձ համար կարևոր չէ, անձնագրում կնիք կա դրված, թե ոչ, կարևորը, որպեսզի հարաբերություններում ներդաշնակություն, սեր և փոխըմբռնում լինի»:
Երգչուհին խոստովանել է, որ երբեք առաջին հայացքից չի սիրահարվել:
«Ես այնքան գործեր ունեմ, որ աստղային հիվանդության համար ժամանակ չկա,- ասում է Բրեժնևան: -Տանը ես որպես արտիստ չկամ. Բոլոր մրցանակներս դարակում են շարված, դիմանկարներ պատերին չկան, հոլովակներս հեռուստացույցների վրա ամբողջ օրը չեն պտտվում: Սպորտդահլիճում, խանութում կամ լցակայանում ես սովորական մարդ եմ: Արտիստ եմ ես միայն այն ժամանակ, երբ արարողություններ եմ վարում, հեռուստահաղորդումներ եմ ձայնագրում, խաղում եմ կինոյում, երգում եմ բեմի վրա: Ես ուզում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ իրենց լավ զգան»:











































