Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով` կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի նոր ընկերուհին 20-ամյա բրազիլուհի մոդել Գաբրիելլա Լենցին է:
Ընդգծենք, որ նրանցից ոչ ոք դեռևս չի մեկնաբանել իրենց միության մասին մամուլում հայտնված հրապարակումները:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ավելի վաղ խզել էր հարաբերությունները բրազիլական սերիալների աստղ Բրունա Մարկեզինիի հետ:
Գաբրիելլա Լենցիի ֆոտոշարքը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:






































