ԵԱՀԿ-ն պատրաստվում է իր առաքելությունն ուղարկել Ղրիմ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը` Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպման ժամանակ, գրում է ITAR-TASS-ը:
«Մենք աջակցում ենք իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները: Մեր կողմից կաշխատենք անել մեզանից կախված ամեն հնարավոր բան, որպեսզի մեր զորամիավորումները գտնվեն ողջ Ուկրաինայի տարածքում»,- նշել է դիվանագետը:
Նա նաև ցավ է արտահայտել այն կապակցութամբ, որ ներկայիս ստեղծված մթնոլորտը հիշեցնում է սառը պատերազմի տարիները` նշելով, սակայն, որ երկխոսությունը պետք է շարունակվի:











































