Եկող շաբաթ Իրանը կստանա օտարերկրյա բանկերում սառեցված 4,2 մլրդ դոլար ակտիվի հինգերորդ տրանշը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Համիդ Բաեդինեժադը, հայտնում է IRNA գործակալությունը: Բաեդինեժադը գլխավորում է «վեցյակի» հետ բանակցություննրում իրանցի փորձագետների խումբը:
«Ներկայում վերաբացվել է 8 տրանշից 4-ը, հինգերորդ տրանշը ստանալուց հետո վերադարձված ակտիվների գումարը կկազմի 2,65 մլրդ դոլար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իրանի Կենտրոնական բանկը կկարողանա այդ միջոցներն օգտագործել օտարերկրյա արժույթ, ոսկի և այլ ապրանքներ գնելու համար, որոնք արգելված չեն պատժամիջոցներով, առաջին հերթին՝ ձեռք կբերվեն դեղամիջոցներ և սննդամթերք:
Իրանի արտասահմանյան ակտիվները սառեցվել էին Արևմուտքի (որն Իրանին կասկածում է միջուկային զենքի ստացման մեջ) սահմանած պատժամիջոցների շրջանակներում:
Ակտիվները կվերադարձվեն 8 տրանշով՝ 450 մլնից 550 մլն դոլար գումարով:










































