Միացյալ Նահանգները լրացուցիչ ուժեր կուղարկի Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգ, որպեսզի պահպանի այնտեղ նավթային ռեսուրսները և թույլ չտա զինյալներին վերահսկել դրանք: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպեր:
«Մենք ամրապնդում ենք այդ դիրքերը՝ ներառյալ մեխանիզացված ուժերով … Սիրիայում մեր առաքելությունը պահպանվում է այն նույն նպատակով, որով սկսվել է` պայքարել ԴԱԻՇ-ի դեմ: Սա հիմնական առաքելությունն է․ այն չի փոխվում: Մենք միջոցներ կձեռնարկենք՝ կանխելու համար նավթի պաշարների նկատմամբ ԴԱԻՇ-ի վերահսկողությունը», – ասել է նա ճեպազրույցի ընթացքում:
Ըստ նրա՝ եթե ահաբեկիչները տիրապետեն ռեսուրսների, նրանք ավելի շատ հնարավորություններ կստանան:










































