Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ տեսակցել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը մասնավորապես նշել է. «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ…»:
Լրագրողների հետ զրույցում Հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, անդրադառանալով հարցին, թե ինչ կարևոր տեղեկություններ կարող էր հաղորդել Ն. Հունանյանը, նշեց. «Արման Բաբաջանյանը մանրամասները չի պատմել, բայց մի շատ կարևոր միտք է ասել… Նա նաև նշել է, որ Նաիրի Հունանյանն անուններ է տվել, բայց նրա հայտնած տվյալներն անպայման պետք է ստուգվեն…»:
Մանրամասն՝ տեսանյութում: