Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Սա Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ԱԱԾ թիմի կողմից ստեղծված սադրանք է. զինված խմբի անդամներն իրենց մեղավոր չճանաչեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում հիմա արդեն Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Նորք-Մարաշի զինված խմբի գործով նախապատրաստական փուլն ավարտվեց, ու դատարանը հայտարարեց դատաքննությունը սկսելու մասին:

«ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամներ՝ այս գործով ամբաստանյալներ Արթուր Վարդանյանը,Վահան Շիրխանյանը, Անտոն Դիկրան Թոթոնջյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը ազատության մեջ են:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ յուրացնելու, զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրա հետ քննարկել ու համաձայնության է եկել հանցավոր համագործակցություն ստեղծելու, իշխանությունը բռնի յուրացնելու վերաբերյալ, մասնակցել է հանցավոր «համագործակցության» ստեղծմանը՝ ֆինանսավորելով այն և Վարդանյանին տրամադրելով մոտ 60 հազար դոլարին համարժեք գումար:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսին Մոսկվայում «անձնապես» ծանոթացել է Հայր Անտոնի հետ, վերջինս իրազեկել է Հայաստանում իշխանությունը բռնի յուրացնելու ծրագրի մասին: Ապա Վահան Շիրխանյանը ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է հանձնառություն՝ մասնակցելու հանցավոր համագործակցությանը, այն է՝ բռնի իշխանափոխության ժամանակ ապահովելու բանակի մասնակցությունը կամ առնվազն՝ չեզոքությունը … Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը խորհուրդներ է տվել Արթուր Վարդանյանին՝ իշխանությունը յուրացնելու համար պետական մարմինների վրա կատարելիք հարձակումների, ՀՀ նախագահի ինքնաթիռը ոչնչացնելու և այլ հարցերի վերաբերյալ: Վահան Շիրխանյանը, ըստ մեղադրանքի, վստահություն է ներշնչել Արթուր Վարդանյանին և վստահեցրել է, որ կատարելու է իր հանձնառությունը:

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Հանցավոր համագործակցության պարագլուխը համարվող Արթուր Վարդանյանը, որ գրավով վերջինն է ազատվել կալանքից, դատարան էր ներկայացել ձեռնափայտով: Նա դատարանին հայտնեց, թե առողջական վիճակի պատճառով դժվարանում է ամեն անգամ դատարանին դիմելիս ոտքի կանգնել: Դատարանը թույլ տվեց, որ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումը Արթուր Վարդանյանը հայտնի նստած:

Ձեռնափայտով էր դատարան ներկայացել նաև «Ապարը»՝ Էդվարդ Ներսիսյանը:

Արթուր Վարդանյանը դիմումով խնդրել էր, որ դատարանը քրեական գործից իրեն տրամադրի Իսպանիայում բնակության և աշխատանքի իրավունք տվող, անձը հաստատող իր փաստաթուղթը, որը ներկայումս, ճիշտ է, ժամկետանց է, բայց անհրաժեշտ է, որպեսզի երկարացվի Վարդանյանի անչափահաս դստեր՝ Իսպանիայում բնակվելը թույլատրող փաստաթղթերի վավերականությունը: Արթուր Վարդանյանն ասաց, որ ընտանիքը գտնվում է Իսպանիայում: Դատարանը ճշտեց, որ Արթուր Վարդանյանը ՀՀ քաղաքացի է, ՀՀ քաղաքացու անձնագիրը Վարդանյանի մոտ է՝ այն տվել են նրան, երբ գրավով ազատ է արձակվել:

Դատարանը պայման դրեց՝ գրավի կիրառման պայմաններում որպես անձի պատշաճ վարքագծի լրացուցիչ երաշխիք՝ ամբաստանյալը պետք է դատարանին տրամադրի իր ՀՀ քաղաքացու անձնագիրը և կստանա Իսպանիայում աշխատելու և ապրելու իրավունք վերապահող իր ժամկետանց փաստաթուղթը, որպեսզի ընտանիքը կարգավորի Իսպանիայում գտնվող երեխայի փաստաթղթերը:

Այլ միջնորդություններ չեղան:

Դատարանը հայտարարեց, որ դատաքննությունը սկսված է:

Մեղադրող դատախազներ Արսենյանն ու Սարգսյանը ընթերցեցին ամբաստանյալներից մի քանիսի վերաբերյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Առաջինը Արթուր Վարդանյանն էր: Դատարանը պարզաբանեց, որ մեղադրանք է առաջադրված ենթադրյալ հանցավոր համագործակցություն ստեղծելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու համար:

Արթուր Վարդանյանն ասաց. «Զենք, զինամթերք ձեռք բերել եմ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչում ոչ մի արարքում»: Նա հավելեց, որ ՀՀ-ում «իրավիճակ է փոխվել», իրենք պատրաստվում են ներկայացնել փաստեր, և դատարանը թող որոշի՝ մեղավո՞ր են իրենք, թե՞ ոչ:

Հայր Անտոնը դատարան էր ներկայացել քաղաքացիական հագուստով: Իր վերաբերյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը լսելով՝ ասաց. «Ասվածի մեծամասնությունը սուտ, սխալ բաներ են… Չորս տարի է՝ էստեղ կուգանք… Ոտքս արդեն գերեզմանին է… Չգիտեմ՝ չորս տարի հետո ինչ է լինելու…»:

Նախագահողը հարցրեց, թե ինչո՞ւ է ամբաստանյալը վատատեսությամբ տրամադրված իր կյանքի հանդեպ:

Հայր Անտոնն ասաց. «Ես արդեն փոքր չեմ… Թող արագ վերջանա այս ամենը… Գրվածը սուտ, սխալ է, իրականությանը չի համապատասխանում, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Երբ մեղադրողը հրապարակում էր Վահան Շիրխանյանի մասով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, Հայր Անտոնը տեղից ասաց. «Անհեթեթ բաներ է ասում»:

Նախագահողը սաստեց ամբաստանյալին. «Ձեզ համար միգուցե անհեթեթ են…»:

Վահան Շիրխանյանը իր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ ներկայացնելուց առաջ ասաց. «Երևի ընդհանուր կարգ է, որ բոլորի մասով թվարկվի էն ամենը, ինչ մյուսներն են կատարել… Ես զենք տեսե՞լ եմ, խումբ տեսե՞լ եմ, այդ բնակարանում եղե՞լ եմ: Ես խմբին տեսել եմ դատարանի դահլիճում… Ցավում եմ, որ սխալվել եմ, ԱԱԾ-ի մասին բարձր կարծիք եմ ունեցել, առավել անգրագետ, տհաս քննություն չեմ պատկերացնում…»:

Նախագահողը դիտողություն արեց Վահան Շիրխանյանին՝ պահանջելով կոռեկտ արտահայտվել:

Վահան Շիրխանյանն ընդունեց դիտողությունն ու շարունակեց. «Համարում եմ, որ սա Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ԱԱԾ թիմի կողմից ստեղծված սադրանք է… Ես ինձ, իհարկե, մեղավոր չեմ ճանաչում…»:

Մեղադրողը հրապարակեց նաև ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի մասով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, բայց դրանից առաջ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպանը մի քանի րոպեով դուրս էր եկել դատարանի դահլիճից ու այդպես էլ չվերադարձավ: Նախագահողը անհասկանալի անվանեց պաշտպանի վարքագիծը, սակայն որոշեց՝ պաշտպանի բացակայությամբ նպատակահարմար չէ Գառնիկ Մարգարյանի դիրքորոշումը ճշտելը, դա կարվի հաջորդ նիստին:

Քանի որ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ անհետաձգելի քննչական գործողության պիտի մասնակցեր, նախագահողը տեղեկացրեց՝ քսան ամբաստանյալով այս գործով չի կարելի շաբաթական մեկ անգամ ընդամենը մեկ-երկու ժամով նիստ անել ու առաջ գնալ: Այս գործով նիստերը տեղի են ունենալու ամեն ուրբաթ, սկսվելու են ժամը 11-ին, ավարտվելու են ժամը 16-ին: Միայն այդ կերպ աշխատելու դեպքում է հնարավոր այս ծավալուն գործի քննությունը առաջ տանել ու վերջ տալ անվերջ ձգձգումներին:

Քանի որ ամբաստանյալների մեծ մասի շահերը պաշտպանում են հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները, վերջիններս զուսպ ընդդիմացան՝ ասելով, որ հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության պայմաններում ուրբաթ օրերն այդպես աշխատելը կհանգեցնի գրասենյակի աշխատանքների «պարալիզացմանը»:

Սակայն նախագահողն իր որոշումը չվերանայեց, այլ պաշտպաններին հորդորեց այնպես կարգավորել գործերը, որ այս գործի քննությունը չտուժի:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին: Մեղադրողները կշարունակեն յուրաքանչյուր ամբաստանյալի մասով հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ամբաստանյալները կհայտնեն իրենց դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում