Մադրիդի «Ռեալ»-ի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի մրցակիցն է Մյունխենի «Բավարիա»-ն:
«Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին: Իհարկե, «Բավարիա»-ի դեմ անհավանական բարդ դիմակայություն է սպասվում: Բայց ես հուսով եմ, որ «Ռեալ»-ը եզրափակիչ կանցնի և կհաղթի»,- ասել է Բուտրագենյոն:










































