«Բարսելոնա»-ի նախկին գլախվոր մարզիչ Յոհան Կրուիֆը հերթական անգամ խոսել է Նեյմարի մասին:
Կրուիֆի կարծիքով` կատալոնական ակումբի ղեկավարների և այլ գործոնների պատճառով Բրազիլիայի հավաքակնի ֆուտբոլիստը բարդ իրավիճակներում է հայտնվում:
«Նեյմարը ակումբի ղեկավարների, իր հոր և իր տրանսֆերի դիմաց վճարած փողերի զոհն է: Նա 21-ամյա երիտասարդ է, ով կարող է կատարելագործել իր խաղը, բայց պետք է անի դա` ելնելով իր անհաջողություններից և սխալներից: Այն, ինչ հիմա կատարվում է Նեյմարի հետ, արդարացի չէ»,- ասել է Կրուիֆը:










































